aysor.am։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը փակ բաժնետիրական ընկերություն է, և այդ կառույցի տնօրենն ընտրվելու է մրցութային կարգով, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ այսօրվանից մետրոպոլիտենի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը։
Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում մետրոպոլիտենի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում։
comment.count (0)