Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի. «Թեղուտ» ՓԲԸ տնօրեն |hetq.am|
12:02 - 20 մայիսի, 2019

Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի. «Թեղուտ» ՓԲԸ տնօրեն |hetq.am|

«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:

-Այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն ինչպե՞ս է կառավարվում:

-ՎՏԲ բանկի կողմից ձևավորվել է տնօրենների կառավարման խորհուրդ: Խորհրդի նախագահը գործարար Նորիկ Պետրոսյանն է: Տնօրենների խորհուրդը նշանակել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավար կազմ: Այստեղ գլխավոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Նալիվայկոն: Նա աշխատել է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերություններում: Ես նշանակվել եմ ընկերության գործադիր տնօրեն: Մենք աշխատում և ընկերության ստրատեգիական բոլոր հարցերը համաձայնեցնում ենք տնօրենների խորհրդի հետ:

-Դուք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդ համարվում ե՞ք:

-Այո, մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդն ենք: Դուք գիտեք, որ Շնող համայնքի բնակիչները տարբեր դատական ատյաններում հողի հետ կապված հայցեր ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Այդ բոլոր հայցերի իրավահաջորդը մենք ենք:

-Նախկին ղեկավարները դեռ նախորդ տարվա օգոստոսին ասել են, որ ընկերության ձախողման պատճառը միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ անկումը և պոչամբարի վթարային վիճակն է:

-Ձախողման պատճառը հարկային մեծ բեռն էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չկարողացավ փակել: Պղնձի 2015-2016թթ. միջազգային գինը հիմնականում 4500, 4800 դոլար էր (1 տոննան-հեղ.), հետո բարձրացավ 5,5 հազար դոլարի: Միջազգային շուկայում պղնձի 6 500 դոլար գինը կնպաստեր ընկերության շահութաբերությանը, և այդ գումարները կուղղվեին վարկերի սպասարկմանը: 2017թ. պղնձի միջազգային գինը եղել է միջինը 6 հազար դոլար: Ընկերությունն այդ ժամանակ ոլորտում ունեցել է լավագույն արտադրական և ֆինանսական ցուցանիշները:

-Այս պահին շուկայում պղնձի գինը շահավե՞տ է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման համար:

-Ունենք որոշ վերլուծություն, ըստ որի` երկրի բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները միջազգային շուկայում մեկ տոննա պղնձի 6 հազար դոլար գնի դեպքում շատ արդյունավետ կարող են աշխատել, և միջին շահյութը կարող է կազմել 20-30 տոկոս: Այս պահին 6 հազար դոլար պղնձի գինը մեզ համար ձեռնտու է:

-Ինչպե՞ս եք գնահատում Թեղուտի հանքի վիճակը: Մասնագետները պնդում են, որ այնտեղ նվազում են հանքային պարունակությունները:

-Մեր երկրաբանները նույնպես դա գնահատել են: Թեղուտի հանքը 300-400 մլն տոննա միներալիզացված ռեսուրսներ են: Հանքային զոնան և այդ ռեսուրսները գոյություն ունեն, բայց ըստ խորության` պարունակությունները նվազում են: Եթե առաջին երեք տարիներին ընկերությունը մշակել է 0,55, ապա` 0,50 կամ 0,45 տոկոս պղնձի պարունակությամբ հանքաքար, ապա առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք 0,33 - 0,33.5 պարունակությամբ հանքաքար: Ըստ տարիների` հանքավայրի խորության հետ պղնձի պարունակությունն իջնում է, իսկ մոլիբդենի պարունակությունը բարձրանալու է: Ունենք ընդհանուր 300-400 մլն տոննա միներալիզացված հանքանյութ: Կանադացի մեր գործընկերները գտել են, որ այս պահի դրությամբ կարող ենք արտադրել 100-120 մլն տոննա հանքաքար: Այսօրվա շուկայական գների պայմաններում, եթե մենք տարեկան արտադրենք 7 մլն տոննա հանքաքար, մենք կարող ենք խոսել ընկերության 15-20 տարվա գործունեության մասին: Եթե պղնձի միջազգային գները բարձրանան 8 հազար և ավելի դոլար, մենք կարող ենք խոսել ևս լրացուցիչ 15-20 տարվա գործունեության մասին:

Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել