ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու |hetq.am|
12:23 - 05 ապրիլի, 2022

ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Բեղլոյանը պատգամավոր էր ընտրվել նաև նախորդ գումարման խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով:

Անուշ Բեղլոյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, գործարար կառավարման մագիստրոսի կոչում ունի: Աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, «Արմենտել» ՓԲԸ-ում, «Հայաստան» և Idea հիմնադրամներում:

ՄՊՀ-ի անդամի թափուր տեղի համար առաջադրման իրավունք ունի նաև ընդդիմությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են փաստաբան Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Սարգսյանը 2017-2019 թվականներին եղել է ՄՊՀ անդամ (այն ժամանակ ՏՄՊՊՀ), դրա նախորդող տարիներին եղել է հանձնաժղովի աշխատակազմի ղեկավարը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Նշենք, որ երկու թենածուներն էլ պետք է դրական քվեարկության արժանանան, որ հարցը քննարկվի լիագումար նիստում:

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել