Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլիով կվճարի, եթե Ռուսաստանը պահանջի․ Վիկտոր Օրբան
14:55 - 07 ապրիլի, 2022

Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլիով կվճարի, եթե Ռուսաստանը պահանջի․ Վիկտոր Օրբան

Հունգարիան երեկ հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել՝ խաթարելով ռուբլով վճարման Մոսկվայի պահանջին միասնական պատասխան տալու Եվրամիության ձգտումները, գրում է Reuters-ը։

Հունգարիան գազամատակարարման համար կվճարի ռուսական ռուբլով, եթե Ռուսաստանը պահանջի, ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ կայացած ասուլիսին։

Իսկ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ պաշտոնյաները «դեր չեն խաղում» Ռուսաստանից Հունգարիային մատակարարվող գազի հարցում, որի պայմաններն արձանագրված են հունգարական պետական MVM և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև կնքված պայմանագրում։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրներին զգուշացրել էր, որ մատակարարումները կարող են դադարեցվել, եթե գազի դիմաց վճարումները ռուբլով չկատարվեն։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել