Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|
17:52 - 13 ապրիլի, 2022

Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի հետախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց Արարատ Միրզոյանը:

«Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե այդ համատեքստում ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ, արդյոք այդ հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ:

ԱԳ նախարարն արձագանքեց` Հայաստանի մոտեցումներն ուժի մեջ են:

«Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Ցավոք սրտից համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենապաստ չեն, որպեզի երեքով կարողանան քննարկում կազմակերպեն»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել