Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվելու է Արցախի անվտանգության հարցը
18:34 - 19 ապրիլի, 2022

Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվելու է Արցախի անվտանգության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է Արցախի անվտանգության հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները դեռ շատ են, համաձայն եմ Ձեզ հետ։ Ես Ձեզ հետ մշտական կապի մեջ եմ։ Չգիտեմ՝ յուրաքանչյուր շաբաթ կամ տասն օրը մեկ հաստատ խոսում ենք հեռախոսով։ Հանդիպումներն էլ են կանոնավոր՝ չնայած համաճարակային ժամանակներին», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը կապված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

«Պլանավորվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Ի հավելումն բավականին մեծ բազայի»։

Պուտինի խոսքով՝ փաստաթղթային բազան գրեթե բոլոր ուղղություններով աշխատելու լավ հնարավորություն է ստեղծում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել