Ուրախ եմ համահեղինակել Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը. Ջիմ Կոստա
 |1lurer.am|
17:50 - 21 ապրիլի, 2022

Ուրախ եմ համահեղինակել Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը. Ջիմ Կոստա |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ լինելու կապակցությամբ: 

«Չնայած Հայոց ցեղասպանության սարսափը երբեք չի կարող չեզոքանալ, մենք կարող ենք երաշխավորել, որ ապագա սերունդները դա երբեք չեն մոռանա։ Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ»,- նշել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գաս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել