ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|
13:50 - 27 ապրիլի, 2022

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|

1lurer.am: Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով՝ նշված փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը: 

«Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար արտահանման պայմաններն են դյուրինացվում»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել