Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները կկատարվեն

 |armenpress.am|
18:43 - 27 ապրիլի, 2022

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները կկատարվեն |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անկասկած կկատարվեն: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է օրենսդիրների խորհրդում ելույթի ժամանակ:

«Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել` հատուկ ռազմական օպերացիայի բոլոր խնդիրները, որոնք մենք իրականացնում ենք Դոնբասում, անկասկած կիրագործվեն, որպեսզի պատմական հեռանկարով երաշխավորվեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Ղրիմի և մեր ամբողջ երկրի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը», - ասել է Պուտինը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել