«Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները ոչնչացել Հայաստանը, հայ ազգը։ Հայաստանի իշխանությունները փոխանակ բռունցքվելու, փոխանակ մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության, խաղաղության մասին, խոսում են միակողմանի զիջումների մասին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն խաղաղության, իրենք են խաղաղության կողմնակցիներ և հայտարարում են՝ քանի Հայաստանը հզոր պետություն չի, Հայաստանը չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։
«Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ոզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, խաղաղություն Արցախում, Հայաստանի սահմաններին և ներդաշնակություն Հայաստանի ներսում։
Ուրեմն զարթնիր լաո դեպի առաջ, դեպի ազատ, անկախ, հզոր, միացյալ Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում։
Առաջ դեպի հաղթանակ»,- քայլերթի մեկնարկին ասաց Ա. Խաչատրյանը։ Այնուհետև քայլերթի մասնակիցները կատարեցին «Ելի՛ր դաշնակ Դրո» երգը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից ապրիլի 25-ից, մեկ այլ խումբ ապրիլի 26-ից Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։
comment.count (0)