Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել են Կիևի հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին, գրում է «Ինտերֆաքսը»։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Կիևում հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերը», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է նաև, որ հարվածներ են հասցվել «Ուկրաինայի տասը ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման ինը շրջանների, ինչպես նաև Իլյիչովկա բնակավայրի հատվածում ռազմամթերքի պահեստի»։
Նշենք, որ երեկ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ, Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնել է 10 վիրավորի մասին։
Նորա Վանյան
comment.count (0)