Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները
17:24 - 29 ապրիլի, 2022

Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Հովհաննես Այվազովսկու և Արխիպ Կուինջիի մի քանի նկարներ ժամանակավորապես դուրս են բերվել Մարիուպոլի գեղարվեստի  պատկերասրահից՝ ապահովելու համար դրանց պահպանությունը։ Դրանք տեղափոխվել են Դոնեցկի գավառագիտական թանգարան։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Դոնեցկի գավառագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Մարինա Մաքսիմչուկը՝ նշելով, որ Մարիուպոլի գավառագիտական թանգարանից դուրս է բերվել նաև 820 նախահեղափոխական գիրք։

«Նկարները դուրս ենք բերել [Մարիուպոլի] գեղարվեստի թանգարանից։ Այնտեղ Կուինջիի և Այվազովսկու մի քանի նկարներ կան՝ Կուինջիի «Աշուն։ Ղրիմ», «Կարմիր մայրամուտ» նկարները, վերջինիս արժեքը կարող է հասնել մինչև մեկ ու կես միլիոն դոլարի, նաև նրա «Էլբրուս կամ Կովկասյան լեռներ»։ Բացի դրանից՝ Այվազովսկու մեկ նկար, որի անվանումը նշված չէ», - ասել է Մաքսիմչուկը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել