Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից
18:33 - 29 ապրիլի, 2022

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից

Ռումինիայի Կոնստանցա սևծովյան նավահանգստում երեկ ավարտվել է 71  հազար տոննա ուկրաինական եգիպտացորեն տեղափոխող նավի բեռնումն Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից ի վեր առաջին անգամ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Comvex նավահանգստային օպերատորի ղեկավար Վիորել Փանայթը։

Քանի որ Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակվել են պատերազմի մեկնարկից հետո, աշխարհում հացահատիկային կուլտուրա արտահանող մեծությամբ չորրորդ երկիրը ստիպված էր բեռները գնացքով տեղափոխել Ռումինիա իր արևմտյան սահմանով կամ Դանուբի փոքր նավահանգիստներով։

«Սա ուկրաինական եգիպտացորենով բեռնված «պանամաքս» տիպի առաջին նավն է, որը դուրս է գալու նավահանգստից», - ասել է Փանայթը։

«Ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելը նշանակում է կանխարգելել համաշխարհային սովի հսկայական ալիքը, որը հրահրել է ուկրաինական նավահանգիստների արգելափակումը», - հավելել է Փանայթը։

Ներկա պահին Կոնստանցա է ուղարկվել շուրջ 80 հազար տոննա ուկրաինական հացահատիկ, ևս 80 հազար տոննան ճանապարհին է։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել