Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Օդեսայում զենքի պահեստի ոչնչացման մասին
15:11 - 01 մայիսի, 2022

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Օդեսայում զենքի պահեստի ոչնչացման մասին

Ռուս զինվորականներն Օդեսայի մերձակայքում ոչնչացրել են զենքի պահեստ, որն ուկրաինացիներին տրամադրել էին արևմտյան երկրները, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

««Օնիքս» բարձր ճշգրտության գրթիռներով Օդեսայի հատվածի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենք-զինամթերքի պահեստ, ավերվել է նաև թռիչքուղին», - ասել է նա։

Երեկ երեկոյան Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտնել էր, որ Օդեսայի օդանավակայանի թռիչքուղուն հրթիռային հարված է հասցվել Ղրիմի տարածքից։

««Օդեսա» օդանավակայանի թռիչքուղին ավերվել է։ Փառք աստծո, ոչ ոք չի տուժել», - նշել էր նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել