Հումանիտար միջանցքով ավելի քան 40 մարդ դուրս է եկել «Ազովստալի» մոտ գտնվող տներից․ ՌԴ ՊՆ
15:13 - 01 մայիսի, 2022

Հումանիտար միջանցքով ավելի քան 40 մարդ դուրս է եկել «Ազովստալի» մոտ գտնվող տներից․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «լռության ռեժիմի հաստատման և հումանիտար միջանցքի բացման արդյունքում» 46 մարդ է դուրս եկել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի մոտ գտնվող տներից, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ապրիլի 30-ի ցերեկը 25 մարդ է դուրս եկել։ Մութն ընկնելուց հետո, օգտվելով լռության ռեժիմից, դուրս է եկել 21 հոգուց բաղկացած երկրորդ խումբը, նրանք տեղափոխվել են Բեզիմեննոյե բնակավայր», - հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես հայտնել են զինվորականները, «բոլոր քաղաքացիական անձանց տրամադրվել է գիշերակացի վայր, սնունդ, առաջարկվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել