Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը
14:38 - 02 մայիսի, 2022

Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հաղորդել է, որ քաղաքից մարդկանց տարհանման երկրորդ փուլը շարունակվում է։

Այս մասին նա ասել է համաուկրաինական տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

«Նախնական պայմանավորվածություն կա Մանգուշից և Բերդյանսկից մարդկանց ներգրավման, սեփական տրանսպորտային միջոցներով շարասյուների ներգրավման շուրջ․․․ սա միակ մեկնաբանությունն է, որ այս պահին կարող ենք անել», - ասել է Անդրյուշչենկոն։

Նա նշել է, որ տարհանումն իրականացվում է հարաբերական անդորրի պայմաններում, քանի որ ցանկացած պահի կարող է նոր գնդակոծություն սկսվել։

«Իհարկե անդորրը բավականին պայմանական է՝ հաշվի առնելով, որ երեկ հենց տարհանվածներով ավտոբուսները շարժվել են «Ազովստալի» տարածքից, միանգամից նոր հրաձգություն է սկսվել․․․ եթե չկան քարոզչական ալիքներ, ապա ամեն ինչ մի փոքր այլ կերպ է ընթանում, քան ցույց են տալիս հեռուստցույցով», - ասել է Անդրյուշչենկոն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել