ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել
15:17 - 02 մայիսի, 2022

ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը պնդում է, որ գիշերը տեղի ունեցած պայթյունները կապված են ռուսական ռազմական ավիացիայի գործողությունների հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչներին «ոչինչ չէր սպառնում»։

«Ուզում եմ փարատել շրջանի բնակիչների մտահոգություններն այն մասին, որ  մեզ մոտ ինչ-որ բան է հասել Ուկրաինայի տարածքից։ Դա այդպես չէ։ Հատուկ ռազմական գործողության շրջանակում մեր ռազմական ավիացիան մարտական խնդիրներ էր կատարում», - գրել է Գլադկովը Տելեգրամում։

Մայիսի լույս 2-ի գիշերը մարզպետը հաղորդել էր, որ Բելգորոդում երկու «ուժեղ պայթյուն» է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչները սոցցանցերում տեսանյութեր էին  հրապարակում, որոնցում երևում էին պայթյուններ երկնքում։ Ռուսաստանի Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել