Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու լիազորություն կունենա. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
10:10 - 04 մայիսի, 2022

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու լիազորություն կունենա. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումների կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա։ 

Կառավարությունը հնարավորություն կունենա նաև հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։

Նախագիծը ընդունվեց 69 կողմ ձայներով։ 

Օրինագիծը երեկ քննարկվել էր Ազգային ժողովի նիստում, այն ներկայացրել էր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել