tert.am: Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները, նշեց, որ թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ 4 պատգամավոր։
Նորընտիր նախագահը երդման տեքստից հետո նշեց. «Իմ կողմից ցանկանում եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և ամեն ինչ շատ ճիշտ ու լավ է լինելու, վստահ եղեք` շուտով փոփոխություններ կզգաք»:
Հիշեցնենք, որ նրան Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել «Իմ քայլը» խմբակցությունը:
comment.count (0)