Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ. Երևանի քաղաքապետ
12:28 - 12 մայիսի, 2022

Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ. Երևանի քաղաքապետ

Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 
 
«Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր: Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի:
 
Համայնքի զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են. առաջիկայում հանգստյան գոտիների վերականգնման մի քանի նախագծեր ևս ավարտին կհասցնենք և կհանձնենք ձեր դատին»,- գրել է քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել