Կիպրոսի, Սան Մարինոյի, Չիլիի ,Կորեայի  Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել
22:11 - 27 մայիսի, 2022

Կիպրոսի, Սան Մարինոյի, Չիլիի ,Կորեայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի, Ծովինար Համբարձումյանը Սան Մարինոյի, Հովհաննես Վիրաբյանը Չիլիի և Արեգ Հովհաննիսյանը  Կորեայի Հանրապետությունում նշանակվել են  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ։

Կիպրոսի Հանրապետությունում՝

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։

Սան Մարինոյի Հանրապետությունում՝

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է հրամանագրում։

 
Չիլիի Հանրապետությունում՝

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծա-ռայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է հրամանագրում։

 
Կորեայի Հանրապետությունում՝

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է հրամանագրում։

 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել