factor.am: Ռուսական «Գազպրոմը» հաստատել է գազի մատակարարման դադարեցումը դանիական Orsted ընկերությանը, ինչպես նաև Գերմանիայում Shell-ի մասնաճյուղին՝ ռուբլով չվճարելու պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ «Գազպրոմն» արդեն դադարեցրել էր գազի մատակարարումը Լեհաստն, Բուլղարիա, Ֆինլանդիա ու Նիդեռլանդներ։ Այս սխեմայի էությունը նրանում է, որ Կրեմլը «ոչ բարյացակամ երկրներին», մասնավորապես՝ ԵՄ անդամներին, պարտադրում է, որ նրանք գազի դիմաց վճարը փոխանցեն ոչ թե «Գազպրոմի» եվրոպական հաշվեհամարին, այլ ռուսական «Գազպրոմբանկի» սեփական հաշվին՝ ռուսական ռուբլով:
comment.count (0)