Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ
16:57 - 01 հունիսի, 2022

Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Զենքի ցանկացած մատակարարում Ուկրաինային, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, ավելացնում են Ռուսաստանի և  ԱՄՆ ուղիղ բախման ռիսկերը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Սպառազինության ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, և աճելու միտում ունի, ավելացնում է նման զարգացման ռիսկերը», - ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կավելանա ՌԴ և ԱՄՆ ուղիղ բախման ռիսկը՝ հաշվի առնելով Ուկրաինային HIMARS  հրթիռային համակարգեր տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։

Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ «չի փորձել որևէ բան անել՝ ուկրաինական հակամարտության լուծումը գտնելու համար»։ Իսկ այժմ Վաշինգտոնն ուզում է «ամեն ինչ անել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար»։

Ավելի վաղ Ստիպակ  տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսօր կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառելու է HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել էր, որ Կիևին ԱՄՆ մատակարարած հրթիռային համալիրները չեն կարող թիրախներ խոցել Ուկրաինայի տարածքից դուրս։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել