news.am: Սաուդյան Արաբիայի Arab News իշխանամետ թերթն ԱՄՆ-ին կոչ է արել «վիրաբուժական հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Իրանի սպառնալիքների:
Հրապարկման մեջ ասվում է, որ սաուդական նավթային լցանավերի միջադեպից հետո հաջորդ քայլը դա պետք է լինի:
Հրապարակման հեղինակները կարծում են, որ խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման կասկածանքով Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները «նախադեպ են ստեղծել»:
«Պարզ է, որ ամերիկյան պատժամիջոցները տեղ չեն հասնում, առավել հզոր հարված է պետք»,- գործակալությունը հոդվածից մի հատված է մեջբերում:
Թերթը հրատարակողը Saudi Research and Marketing Group ընկերությունն է, որը երկար ժամանակ ղեկավարվում էր թագավոր Սալմանի որդիների կողմից:
comment.count (0)