Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում

 |armenpress.am|
20:32 - 06 հունիսի, 2022

Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է  մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- ընդգծել է Զասը։

Եվրասիական տարածաշրջանում  ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝  ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել