armtimes.com: Այս լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը:
Այս մասին հայտնում են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վրաններից մեկը վնասվել է:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտնեց, որ վրանի մեջ կային քաղաքացիներ, այս պահին ճշտում են՝ տուժածներ կան, թե ոչ: Նա նաև նշեց, որ վարորդը հեռացել է հրապարակից, ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել, ավտոմեքենայի համարանիշները չեն ֆիքսվել:
Նրա խոսքով՝ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:
comment.count (0)