Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև ուղիղ կապ կգործի՝ հացահատիկի խնդրի կարգավորման համար
17:39 - 15 հունիսի, 2022

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև ուղիղ կապ կգործի՝ հացահատիկի խնդրի կարգավորման համար

Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև արտակարգ ուղիղ կապ կգործի՝ ուկրաինական  տարածքից հացահատիկի արտահանման խնդրի կարգավորման համար, հայտնում է «Կոմերսանտը»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մտադիր է խնդրի կարգավորման աշխատանքն ավարտել հնարավորինս արագ։

«Մենք ինտենսիվ բանակցային շփումներ ունենք, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Երկու կողմերն էլ որոշ վերապահումներ ունեն։ Մենք նաև աշխատում ենք միջանկյալ վերապահումների լուծման վրա», - ասել է նա։

«Հացահատիկի խնդիրը» Ուկրաինայի տարածից պարենի արտահանման գործընթացում առաջացած բարդություններն են։ Ուկրաինան դա գնահատում է՝ որպես ռուսական բանակի գործողությունների հետևանք, որը խոչընդոտում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանն ու գողանում այդ պաշարները։ Ռուսաստանը մեղադրանքները հերքում է։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել