Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից
17:21 - 16 հունիսի, 2022

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից

Մոսկվան Անկարային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու գաղափարից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«[Գործողության] անցկացման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այդ պատճառով էլ մենք դիմել ենք և դիմում եմ մեր թուրք գործընկերներին, որպեսզի նրանք զերծ մնան Սիրիայի տարածքում ուժային գործողությունների իրականացումից», - ասել է նա։

Լավրենտևը նշել է, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման, այդ թվում՝ զինված դիմակայության։

«Դա կարող է խթանել անջատողական տրամադրությունները Սիրիայի հյուսիս-արևելքի այսպես կոչված ինքնավար վարչակազմում, այս հարցում շահագրգռված չեն ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Իրաքը, ոչ Իրանը», - ընդգծել է նա։

Լավրենտևի խոսքով՝ պետք է փորձել խնդրին այլ լուծում տալ՝ առանց ուժային մեթոդների։ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացման հաշվին Թուրքիան ամբողջությամբ չի լուծի իր ազգային անվտանգության խնդիրները։

«Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրները կարելի է լուծել, կարծում եմ, միայն սիրիական կառավարական զորքերի կողմից տարածքների սահմանների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանման հաշվին։ Ցավոք, այդպիսի բան դեռ չի նկատվում, այնտեղ դեռևս իրոք հիմնականում գտնվում են ինքնապաշտպանության քրդական ջոկատները», - ասել է Լավրենտևը։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել