Ընդդիմությունը այսօր երեկոյան շտապ հավաք է նախաձեռնում
15:43 - 20 հունիսի, 2022

Ընդդիմությունը այսօր երեկոյան շտապ հավաք է նախաձեռնում

Այսօր ժամը 19։00-ին ընդդիմությունը շտապ հավաք է նախաձեռնում Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» խմբակցությունից։ 

«Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)
Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր»,- նշված է գրառման մեջ։ 

Նշվում է, որ «հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել