Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|
09:47 - 30 հունիսի, 2022

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին:

«Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»,- նշված է նրա գրառման մեջ:

Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր միրոբլոգում ողջունել է այդ որոշումը։

«Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որը էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Հայաստանի արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել