ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջել է ապահովել, որպեսզի ԴԺՀ-ում դատապարտված բրիտանացիները մահապատժի չենթարկվեն
17:51 - 30 հունիսի, 2022

ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջել է ապահովել, որպեսզի ԴԺՀ-ում դատապարտված բրիտանացիները մահապատժի չենթարկվեն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանից պահանջել է ապահովել, որպեսզի ուկրաինական կողմից պատերազմին մասնակցած և գերեվարված երկու բրիտանացիները մահապատժի չենթարկվեն, գրում է Reuters-ը։

Այս ամիս ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Էյդեն Էսլինն ու Շոն Փիները, նրանք մեղադրվել են «վարձկանության» համար։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները, և սա հավասարապես վերաբերում է նաև այն կարգադրագրերին, որոնք կապված են ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված բրիտանացիներին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել