Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով Օդեսայի շրջանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ուկրաինայի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով հուլիսի 1-ի գիշերը Տու-22 ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի Սերգեևկա գյուղին։ Ենթադրվում է, որ երեք X-22 հրթիռներ խոցել են 9 հարկանի բնակելի շենք և հանգստի երկու կենտրոն։ Տան մուտքն ամբողջությամբ ավերվել է, գրում է Դումսկայան։
Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ հայտնի է, որ տան վրա հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս երկուսը զոհվել են հանգստի կենտրոններից մեկին արձակված հրթիռի հետևանքով։ Բնակելի շենքում տուժել է 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մեկ մարդ տուժել է հանգստի կենտրոնում։
Ծանր վնասվածքներով մարդիկ հոսպիտալացվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
comment.count (0)