Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը
 |news.am|
14:29 - 15 հուլիսի, 2022

Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում ՀՀ-ում հողային բարեփոխումների քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների

մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել