ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա |news.am|
08:35 - 17 մայիսի, 2019

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք, անկասկած, պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք նրա սխալներից եւ հասկանանք, թե որ հարցերում ենք միմյանցից տարբերվում: Մենք հիմա մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, դա մեզ հիմա բարցարձակապես ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս»,- ասել է Վալովայան:

Նա նշել է, որ պետք է խորացնել փոխգործակցությունը ֆինանսաարժութային եւ մակրոտնտեսական ոլորտում: «Երբ խոսում ենք արժույթի, դրամական վճարումների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում ազգային արժույթները զգալի չափով օգտագործվում են, իսկ ահա Ղազախստանի եւ Ղրղզստանի կամ Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերություններում հիմնականում դոլար է օգտագործվում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել