Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար
 |aravot.am|
17:55 - 22 օգոստոսի, 2022

Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար |aravot.am|

aravot.am: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանից պատասխանել է հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացվել ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանված մոնումենտալ արվեստի հուշարձանների վերաբերյալ:

«Հենց նոր ենք Բերձորից դուրս եկել, վերջին հուշաքարը հանեցինք, եւ բոլոր հուշարձաններն այժմ կենտրոնացված են մի վայրում, այնուհետեւ արդեն համապատասխանաբար կքննարկենք դրանց հարցը»,-ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը:

Հավելեց, որ տարբեր առաջարկներ կան դրանց տեղակայման հետ կապված, որոնք դեռ պետք է քննարկեն ու հստակեցվեն. «Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի տարածքում պուրակ կա, Արցախի թեմի հետ ենք քննարկում համապատասխան պուրակ ստեղծելու հարցը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հետ կապված էլ առաջարկություններ ու հետաքրքրություններ կան, պուրակներ ստեղծվեն, եւ այդ հուշարձանները տեղակայվեն»:

Պարոն Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկայում լուծումները կգտնվեն: Հետաքրքրվեցինք, թե քանի՞ հուշարձանի մասին է խոսքը: «Հիմնականում հանել ենք մոնումենտալ արվեստի հուշարձանները՝ խաչքարեր եւ հուշակոթողներ: Դրանց թիվը 47-ն է»,-ասաց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել