Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան
 |hetq.am|
11:56 - 24 օգոստոսի, 2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան |hetq.am|

hetq.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ի առավոտյան, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ բանակցություններ կընթանան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդանավակայանում Տոկաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։

«Այցի ընթացքում նախատեսված են նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններ Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Սպասվում է, որ երկրների ղեկավարները կդիտարկեն երկկողմ համագործակցության բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում։

Ադրբեջանի նախագահական պալատում մեկնարկել է Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահների պատվիրակությունների ներկայացման արարողությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել