Զապորոժիեի ԱԷԿ-ի շենքը վնասվել է գնդակոծություններից․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 


 |factor.am|
15:39 - 02 սեպտեմբերի, 2022

Զապորոժիեի ԱԷԿ-ի շենքը վնասվել է գնդակոծություններից․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար |factor.am|

factor.am: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախօրեին մի քանի ժամ անցկացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ակնհայտ է, որ էլեկտրակայանի ֆիզիկականամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է։ Այդպես չի կարող շարունակվել»,-ասել է նա լրագրողներին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալուց հետո։

Նա պատմել է, որ հաջողվել է շրջել ատոմակայանի ամբողջ տարածքում, տեսնել առանցքային մասերը, այդ թվում՝ վթարային համակարգերը և կառավարման սենյակները։ Այժմ ՄԱԳԱՏԷ-ի թիմը կվերլուծի իր տեսածի տեխնիկական կողմերը:

«Մենք ոչ մի տեղ չենք գնում։ ՄԱԳԱՏԷ-ն հիմա այնտեղ է, տեսուչները չեն հեռանում, մնում են այնտեղ»,- ասել է Գրոսսին։ Խնդիրը, որը շատ է անհանգստացնում համաշխարհային հանրությանը, ԶԱԷԿ-ի շուրջ հրետակոծություններն են, որոնք կարող են վնասել կայանը և առաջացնել ճառագայթման արտահոսք։ Նախօրեին հրթիռակոծության պատճառով կայանի ռեակտորներից մեկը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել