Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|
10:48 - 04 սեպտեմբերի, 2022

Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|

hetq.am: ՌԴ խաղաղապահ զորախումբը Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի տարածքում 2 դիտակետ է տեղաբաշխել, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացնում այդ հատվածում։

Նկատենք, որ հին միջանցքում, որով անցնում էր Գորիս-Աղավնո-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը, տեղակայված էր 6 դիտակետ։ Դրանցից 2-ը գտնվում էին հենց ճանապարհի վրա, իսկ մնացած 4-ը՝ միջանցքի տարածք մուտք-ելք ապահովող ճանապարհների վրա։

Oգոստոսի 31-ի իր տեղեկագրում ՌԴ խաղաղապահ զորախումբը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։ Այս գործընթացի արդյունքում 27 դիտակետերին ավելացվել են եւս 3-ը, ու հիմա իր պատասխանատվության գոտում զորախումբն ունի 30 դիտակետ-հենակետ։ Սակայն հարկ է նշել, որ դիտակետերի թիվն ավելացվել է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ նոր միջանցքի հատվածում նախկին 6-ի փոխարեն այժմ կա 2 դիտակետ։  

Միջանցքում են ռուսական կողմի թիվ 1 եւ 2 դիտակետերը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել