Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիները կրկին կառավարության շենքի դիմաց են. հանդիպում են պահանջում Փաշինյանի և Հարությունյանի հետ |pastinfo.am|
16:51 - 05 սեպտեմբերի, 2022

Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիները կրկին կառավարության շենքի դիմաց են. հանդիպում են պահանջում Փաշինյանի և Հարությունյանի հետ |pastinfo.am|

pastinfo.am: Քաշաթաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր առավոտից կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի իշխանություններից պահանջում են ապահովել իրենց տներով կամ փոխհատուցման ծրագիրը վերանայել, որպեսզի հնարավոր լինի տրվող գումարով բնակարան ձեռք բերել։

«15 շահառուի արդեն տվել են սերտիֆիկատ, նրանցից մեկն է ընդամենը կարողացել գումար ավելացնել և տուն գնել գյուղում։ Մնացածները երեք ամսից ավել է՝ չեն կարողանում ոչ գումար գտնել, ոչ բնակարան գնել այդ գումարի սահմանում։ Մեր պահանջը մեկն է. մենք տուն ենք կորցրել, բարի եղեք մեզ տնով ապահովել։ Ձեր առաջարկած ծրագիրը չի աշխատում, դա պարզ երևում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղից տեղահանվածներից մեկը։

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասում է՝ մարդիկ արդեն շատ երկար ժամանակ է, որ անորոշ վիճակում են։ Խնդիրները շատ են՝ տան վարձերը բարձր են, մի կերպ են գոյատևում, իսկ բնակվարձերի ծրագրից էլ, որ մեկնարկել է, իբր, հուլիսից, դեռ որևէ մեկը չի օգտվել։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել