ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան |armtimes.com|
10:04 - 07 սեպտեմբերի, 2022

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան |armtimes.com|

armtimes.com: ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Սա կլինի Ռիքերի առաջին ուղևորությունը նոր պաշտոնում։

«Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և  այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել