Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները |armenpress.am|
14:41 - 07 սեպտեմբերի, 2022

Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

« Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

«Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այդ կոնտեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից. Ռուսաստանի Դաշնությունը շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչը ևս ստեղծում է հնարավորություններ: Ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել