ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը. հայկական ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը
11:46 - 12 սեպտեմբերի, 2022

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը. հայկական ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը

 Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գնդակոծել են Արցախի հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել