Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու
14:46 - 13 սեպտեմբերի, 2022

Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու

Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել