Խովաևը կայցելի Երևան և Բաքու՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատելու նպատակով
12:11 - 14 սեպտեմբերի, 2022

Խովաևը կայցելի Երևան և Բաքու՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատելու նպատակով

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին այցեր կկատարի Երևան և Բաքու՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում մեր ջանքերում՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են համապատասխան ռուսական օգնության պահանջը: Իհարկե, մեզ համար դա ոչ թե ինքնագովազդի խնդիր է, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խովաևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթներ է վստահել։

«Խովաևը պարբերաբար այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում ընդհանուր եզրեր փնտրելու նպատակով, որ համաձայնագրի նախագծի շուրջ նրանք ավելի հեշտ համաձայնության գան։ Նրա հերթական այցերը տարածաշրջան տեղի կունենան այս ամիս»,- ասել է Գոնչարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել