Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

 |armenpress.am|
12:58 - 14 սեպտեմբերի, 2022

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունն Իրանում:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար:

Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել