factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է կարիերային դիվանագետ Լին Թրեյսիին առաջադրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Այս հաղորդում է CNN-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ երեք աղբյուրների, փոխանցում է The Star-ը:
Հիշեցնենք՝ Լին Թրեյսին ներկայում Հայաստանում ԱՄՆ դեսպանն է․ նա այս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարին։ Թրեյսին 2014-2017 թվականներին եղել է ՌԴ-ում ԱՄՆ փոխդեսպան։ ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը ներկայում գլխավորում է Ջոն Սալիվանը։
comment.count (0)