Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը
11:54 - 15 սեպտեմբերի, 2022

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից, փոխանցում է haqqin.az-ը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրույցի ընթացքում Հասանովը թուրք նախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական պետական   սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին և նշել, որ հայկական զինված ուժերի բոլոր սադրանքները վճռականորեն ճնշվել են»։

«Իր հերթին Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը մշտապես բարոյական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական պետական   սահմանին տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել