Այսօր ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարվել։ Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել նիստի ընթացքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը։
Այսպիսով, news.am-ը գրել է, թե իբր, Յենչայի խոսքով «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Նույն բովանդակությամբ հրապակում է արել նաև lurer.com-ը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալը, սակայն, խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։
«Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ»,- նշել է նա իր ելությում (տեսանյութի երկրորդ ելույթը)։
Այսպիսով, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքը սխալ է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան։
comment.count (0)