Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան
12:31 - 16 սեպտեմբերի, 2022

Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կա տեսակետ, և կարծում եմ, որ այդ տեսակետը ամենևին էլ անհիմն չէ, որ Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ։ Եվ կարծում եմ այս տեսակետը իրապես ամենևին էլ անհիմն չէ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը։

«Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր արդյունքների՝ ՀՀ-ն շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումներ, և բոլոր ուղղություններով բարեփոխումների գործընթացը։ Մենք պիտի շատ մեծ ուշադրություն դարձնենք ԶՈՒ բարեփոխումներին, որի հետ կապված այս օրերին ձևավորվել է հսկայական օրակարգ, և այդ օրակարգը իրագործման փուլում է, և մենք պետք է հետևողականորեն ու շարունակաբար առաջ մղենք այդ օրակարգը։ Տեղի ունեցողը որևէ կերպ մեզ ամենևին չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։

Մինչև այս իրավիճակը ծագելը մենք քննարկում էինք առաջիկա տարիների մեր առաջնահերթությունները։ Ըստ էության, ընդգծել ենք երեք առաջնահերթություն, որի ուղղությամբ պետք է կենտրոնանք ու աշխատենք։ Առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը կրթությունն է, երրորդը ԶՈՒ բարեփոխումներն են։ Այս երեք առաջնահերթություններն են, որ մեր կարծիքով պիտի ապահովեն մեր երկրի անվտանգությունը և իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պիտի լուծի ՀՀ-ի հարատևության խնդիրը, և իմ կոչն է, որ մենք, այնուամենայնիվ, ապահովենք համախմբվածություն ՀՀ պետական շահերի շուրջ և ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»,- նշեց Փաշինյանը։ 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով էլ այն մտքի վերաբերյալ, որ սա նաև հարձակում է հայկական ժողովրդավարությանը, կան նաև փաստական տվյալներ։

«Անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա, որովհետև երկիրը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունություն և ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- ասաց Արմեն Գրիգորյանը։  

Վարչապետ Փաշինյանը, լրացնելով ԱԽ քարտուղարի խոսքը նշեց․ «Այն ժամանակ էլ մեր գանահատականը այն էր, որ Խոզնավարի հատվածում տեղի ունեցածը ՀՀ-ի ներքին պրոցեսների վրա ազդեցություն գործելու շատ կոնկրետ նպատակ ուներ, և այս հարձակումը բնականաբար նույնպես այսպիսի համատեքստ ունի։ Իմ գնահատմամբ, նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում, այդ թվում 2020թ․-ին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների՝ ընթացիկ տարում ՀՀ-ն տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի, բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցուցանիշները չեն։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով ՀՀ-ն տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 2018 թ․-ի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել