Նենսի Փելոսին հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան
 |azatutyun.am|
17:11 - 16 սեպտեմբերի, 2022

Նենսի Փելոսին հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր հայտնել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։

Լրագրողների հետ նա այսօր խոսել է Բեռլինում և նշել, որ մտադիր է Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է նաև Կալիֆորնիա նահանգից հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը։

«Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հայտնել, նշելով, որ Կոնգրեսի ճամփորդող անդամները «չեն սիրում թիրախ լինել»։

Հիշեցնենք, որ Politico-ն, վկայակոչելով տեղյակ երկու անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել